Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ովքեր «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը պոպուլիզմ են համարում, գլուխները պատին են տալիս

Ովքեր «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը պոպուլիզմ են համարում, գլուխները պատին են տալիս
27.03.2017 | 15:33

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկված 15 կետերը «թուր ու թվանքով» են ընդունվում, և նրանք ասում են, որ այդ կետերն իրագործելու համար գործիքակազմ չկա, դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Բոստանջյանը նշեց. «Ովքեր դա պոպուլիզմ են համարում, գլուխները պատին են տալիս, այդ 15 կետերը մեր կենցաղային ամենաահավոր, «օղապարան» խնդիրների՝ կենսաթոշակների, ցածր աշխատավարձերի, ՓՄՁ-ների գործունեության խթանման և նման անհարմարություններ պատճառող այլ խնդիրների վերաբերյալ են»:


Թե ինչպես պետք է իրականացնել այդ խնդիրները, Բոստանջյանը նշեց, որ իրենք իրատեսական լուծման միջոցներ են առաջարկում՝ դադարեցնել գողությունը, կոռուպցիան, մենաշնորհները, արդյունավետ իրականացնել պետական ծախսերը և այլն: Նա համաձայն չէ սկսել «Մուլտի գրուպ» կոնցեռնից, քանի որ, ըստ նրա, «Մուլտի գրուպը» ՀՀ ամենաարդյունավետ և մեծ հարկատու կոնցեռնն է:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ